Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը․ DW
ՀՀ կառավարությունը թույլ է տվել շարունակել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները: Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագծի մշակումը չի վնասի շրջակա միջավայրը»: Մինչդեռ որոշ մասնագետներ կարծում են, որ Ամուլսարի հանքավայրում շարունակվող աշխատանքները կործանարար հետևանքներ կունենան տարածաշրջանի էկոլոգիայի վրա, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը իր՝ «Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը» հոդվածում: «Տարածքում հետախուզական աշխատանքները մոտ տասը տարի իրականացնում է բրիտանա-ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ 2016-ին հանքն սկսեց շահագործվել։ Մինչ օրս հանքի մշակման համար ներդրվել է մոտ 400 միլիոն դոլար: Հայաստանի իշխանությունները «Ամուլսար» նախագիծն անվանում են երկրի պատմության մեջ միջազգային ամենամեծ ներդրումային ծրագիրը: Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի հանքավայրը տեղակայված է Արփա և Որոտան գետերի մոտ, Ջերմուկ առողջարանական քաղաքի անմիջական հարևանությամբ, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով, և գտնվում է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանից ոչ հեռու: Տեղի բնապահպանները չեն կիսում կառավարության ոգևորությունը հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ: Նրանք վախենում են, որ Ամուլսարի շահագործումը, որը կուղեկցվի նատրիումի ցիանիդի կիրառմամբ, կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների օքսիդացման: Աղտոտված ջրերը ոչ պիտանի կլինեն թեʹ խմելու, թեʹ ոռոգման համար և կարող են անուղղելի վնաս հասցնել Ջերմուկի հանքային աղբյուրներին և Սևանի էկոհամակարգին: Ամերիկյան ընկերության փորձագետների կողմից տրամադրված շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքները բնապահպանները համարում են ոչ հուսալի և անհիմն: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54