Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանը զինում է Թուրքիային. ԻՔՄ

296
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 19:40
Ռուսաստանը զինում է Թուրքիային. ԻՔՄ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար։

ՀՀ արտգործնախարարի խոսքով, Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ, ինչն էլ հենց անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։

Բացի սա, հարկ է նշել, որ Թուրքիան հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի Ղարաբաղյան կարգավորման հարցում և որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է սահմանում Ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի համար ցանկալի հանգուցալուծումը, գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը: