«Պատմեմ իրականությունը՝ Սոլթ Լեյք Սիթիի պղնձահանքի շահագործման վնասակար հետևանքների մասին». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկն այսօր խորհուրդ էր տվել Ամուլսարի հետ համեմատություն անելու համար իր լայվի ընթացքում մեջբերել ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի մոտ 1906թ-ից շահագործվող պղնձի հանքը։ Նա պնդում էր, թե տեսեք քաղաքի կողքը, որտեղ օլիմպիական խաղեր են անցկացվել՝ այսպիսի մեծ հանք կա, կողքն էլ պոչամբար ու ոչ մի խնդիր։ ⚠️ Շարունակեմ, թե՞ այսքանը բավական է։ Հարգելի վարչապետ, խնդրում եմ վերանայեք ձեզ խորհուրդներ տվողներին, քանի որ դուք պատասխանատու եք ժողովրդի և պետության առջև, իսկ այսպիսի խորհրդատուներով լավ տեղ չենք հասնի։ Եվ իրենք ձեզ խորհո՞ւրդ են տվել ու տալիս են Ամուլսարի և մյուս հանքերի վերաբերյալ ու ասում, որ հնարավոր է առանց ստորերկրյա և մակերևույթային ջրերն աղտոտելու մետաղական հանք շահագործել։ Սա էլ հղումը՝ գրածներս ստուգելու համար․https://en.m.wikipedia.org/wiki/Bingham_Canyon_Mine Լուսանկարներից մեկում հանքն է, իսկ մյուսում 2000-2011թթ ընթացքում տեղի ունեցած վտանգավոր արտանետումների ցանկը»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18