Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վարչապետի վիճակը աննախանձելի ա, մեծ բոլոլա ա լինելու». Արմեն Վարդանյան

313
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 23:40
«Վարչապետի վիճակը աննախանձելի ա, մեծ բոլոլա ա լինելու». Արմեն Վարդանյան

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի վիճակն ինձ հիշեցնում ա «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Կնյազի՝ Փիլոյանի վիճակը բնութագրող վիճակը: Էն, որ Կնյազն ասում էր՝ «ախր հիմնարկի պետ ա. վերևից զանգում են, տակից փորում են, կողքերից մատերիալ են գրում, քննադատում են»...Հիմա մի կողմից բնապահպանները, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դեմ են հանքավայրի շահագործմանն ու ցույցեր են անում, մյուս կողմից՝ միջազգային խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունն ա իրա հզոր գործիքակազմով ճնշում գործադրում կառավարության վրա, վտանգ կա, որ կդիմեն արբիտրաժային դատարան ու Հայաստանն ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել, ԱՄՆ նախկին դեսպանը բաց տեքստով ասում էր՝ եթե Ամուլսարի հանքը չլուծեք, մոռացեք ներդրումների մասին, իսկ նախկին ռեժիմի կողմնակիցներն էլ փորձում են էս խնդրից իրենց համար օգուտներ քաղել... Վարչապետի վիճակն աննախանձելի ա, մեծ բոլոլա ա լինելու»: