Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ընդերքի թալանը պետք է ամեն գնով կանգնեցնել». Արմեն Աղայան

243
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 09:15
«Ընդերքի թալանը պետք է ամեն գնով կանգնեցնել». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բնապահպան չեմ ու շատ հանդուրժող վերաբերմունք կունենայի չափավոր, համեմատաբար անվտանգ ազգային հանքարդյունաբերությանը։ Բայց այն ընդերքի թալանը, որ տեղի է ունեցել վերջին տարիներին, պետք է ամեն գնով կանգնեցնել։ Հայաստանը տնտեսական զարգացման ոչ մի սցենարով հանքարդյունահանող երկիր չպետք է լինի։
Կոնկրետ Ամուլսարի հանքի վտանգավորության կամ այն արգելվելու դեպքում իրավաֆինանսական հնարավոր հետևանքների մասին մասնագիտորեն ոչինչ չեմ կարող ասել։ Ասողներին էլ լսում եմ, հաշվի եմ առնում, բայց ամբողջությամբ չեմ վստահում։ Բայց եթե բնապահպանական շարժումը և Ջերմուկի համայնքը, իրենց պայքարով, Ամուլսարի հարցն են բերել առաջին պլան, ուրեմն հենց այստեղ էլ թող Հայաստանի էկոգաղութարարները մերժվեն։
Ու պետք չէ մարդկանց վախեցնել ներդրողների խռովելով։ Դա էլ հենց մեր նպատակը պետք է լինի, որ նրանք ոչ միայն խռովեն մեզնից, այլև վառված այստեղից փախնեն։ Դա միայն դրական կազդի այլ, ավելի օգտակար ներդրողների վրա»։