«Ամուլսարի խնդիրը խորացնելը Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի մտածում Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի այսօր կայացած հանրահավաքից հետո․․ Ամուլսարը ռազմավարական, հեռանկարային նշանակություն ունի Հայաստանի համար։ Խնդիրը պահանջում է, որ ի վերջո որպես հասարակություն, որպես պետություն կողմնորոշվենք՝ ընդունո՞ւմ ենք մենք հանքարդյունաբերությունը որպես տնտեսության կարևոր ենթահամակարգ, թե՞ ընհանրապես մերժում ենք այն՝ մաքուր բնություն, չաղտոտված մթնորտ ու ընդերք ունենալու իրապես արդարացի մղումներով: Ինքս կողմ եմ երկրորդ տարբերակին՝ հանքարդյունաբերությունից հրաժարվելու հեռանկարին, բայց մինչ այդ լրջագույն աշխատանքի պետք է լծվել։ Առանց հանքարդյունաբերության տնտեսություն ունենալու մեր ռազմավարական տեսլականը կարող է իրականություն դառնալ միայն իրապես հզոր, մրցունակ տնտեսություն ունենալու, միայն տնտեսական համամասնությունները վերափոխելու ու հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը խելացի ու արդյունավետ տնտեսության վերածելու ճանապարհով: Դա կրկնում եմ, պետք է լինի մեր ռազմավարական տեսլականն ու նպատակը, ինչի համար անհրաժեշտ են առաջին հերթին օտակերկրյա մեգանախագծեր, համակարգաստեղծ խոշորամասշտաբ ներդրումներ: Առանց հանքարդյունաբերության տնտեսություն ունենալը թանկ հաճույք է: Դա, ինչպես նշեցի, պետք է լինի մեր ռազմավարական նպատակը: Դրան հասնելու համար որպես յուրօրինակ կոմպրոմիս մենք այսօր պետք է լուծենք Ամուլսարի թնջուկը: Հակառակը՝ Ամուլսարի խնդիրը խորացնելը Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
