«Էլիպս» ընկերության տնօրենը հայտարարություն է տարածել
13․08․2019թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր՝ Ալեքսան Զաքարյանը, տնօրենի խորհրդական Արմեն Խանամիրյանը և «Էլլիպս Ջի Էյ»ընկերության գլխավոր հաշվապահ Սահականուշ Սահակյանը։ Չնայած այս հանգամանքին, 2 ընկերությունները և՛ Էլլիպսը, և՛ Սեքյուրիթի Դրիմը աշխատում են բնականոն ընթացքով, պատշաճ կատարում են պետության հանդեպ ստանձնած իրենցպայմանագրային պարտավորությունները։ Միևնույն ժամանակ հորդորում ենք 2 ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալվածաշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերություններիբնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական և այդ պարագայումներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի։ Ինչպես նաև սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող և վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքովքննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ իբրև թեընկերությունների ղեկավարները ստիպողաբար ցանկանում են աշխատակիցներին դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի ակցիայի։Ցանկանում ենք հայտարարել, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է։ Ընկերությունների ղեկավար կազմը ձեռնարկում է բոլորհնարավոր միջոցները նման երևույթները բացառելու ուղղությամբ։ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ Տնօրեն՝ Գ. Զատիկյան |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24