Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Զելենսկին Կլիչկոյի պաշտոնանկությանն ուղղված քայլեր է ձեռնարկել

693
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 16:35
Զելենսկին Կլիչկոյի պաշտոնանկությանն ուղղված քայլեր է ձեռնարկել

Ուկրաինայի նախարարների ներկայիս կաբինետը չի դիտարկում Վիտալի Կլիչկոյին Կիևի քաղաքապետի պաշտոնից ազատելու որոշման հաստատումը, հայտարարել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի մամուլի քարտուղար Վասիլի Ռյաբչուկը:
«Կառավարության անդամների հետ քննարկվել է Վիտալի Կլիչկոյի պաշտոնանկությունը համակարգելու հարցը, որոշվել է, որ կառավարության ներկայիս կազմն այս հարցը հաշվի չի առնի»,- գրել է Ռյաբչուկը՝ Facebook-ի իր էջում:
Հուլիսի 24-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմը դիմել է կառավարությանը՝ պահանջելով քննարկել Կիևի քաղաքապետ Կլիչկոյի պաշտոնանկության հարցը:

Կլիչկոն իր պաշտոնանկության նախաձեռնությունն անվանել է հակաօրինական՝ նշելով, որ մտադիր է պահպանել պաշտոնը։