Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Աթամբաևի 120 միավոր գույքի վրա կալանք է դրվել

715
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 16:05
Աթամբաևի 120 միավոր գույքի վրա կալանք է դրվել

Ղրղզստանի դատարանը կալանք է դրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այս մասին Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը, հայտնում է TASS-ը:
«Ներկա պահին կալանքը դրվել է Աթամբաևի 120 միավոր գույքի վրա»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանն առգրավել է Ֆորում համաժողովի շենքը, Բիշքեկում գտնվող Աթամբաևի շտաբը և նրա կողմից վերահսկվող «Ապրիլ» հեռուստաալիքի գույքը:
Հիշեցնենք՝ Աթամբաևին ձերբակալել էին օգոստոսի 8-ին: Դատարանի որոշմամբ՝ նա մինչև օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: