«Զգույշ և հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցներից». Նարինե Դիլբարյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն հայոց առողջապահության ոլորտում հաջողությունների մասին տարփողող Առողջապահության նախարարության և ՀՀ այն տարաբախտ քաղաքացիների, որոնց հարազատները, կամ իրենք անձամբ առողջական խնդիր ունեն, զգույշ և երիցս հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի՝ հիմա՝ Հանրապետական հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներից: Աստված մի արասցէ, ընկնեք վերակենդանացման բաժին, որտեղ ըստ կարգի ժամեր են սահմանված հարազատներին տեսակցելու, բայց դրանք չեն գործում, ձեզ կծանակեն, արհամարհանքով և կոպտությամբ կխլեն պաշտոնական հեռախոսը, հայտարարելով, թե իրենք են որոշելու զանգես, թե՝ ոչ, կնվաստացնեն, այսպես կոչված անվտանգության, թերուս և քստմնելի աշխատակիցները, որոնք իրենց տեր ու տիրական են զգում, կպարզվի, որ 21-րդ դարում ՀՀ այս հիվանդանոցում, ձեր քաղաքացիական իրավունքներից ոչ մեկը չի գործում, և ձեզ հետ փորձելու են վարվել «գյադեք այս կողմ, գյադեք այն կո՞ղմ» սկզբունքով, ոչ մի կանոնադրություն, տարրական դաստիարակություն և հարգանք հիվանդների հալածական հարազատների հանդեպ, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերը: Զանգել եմ Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասում են՝ հիվանդանացում անվտանգության աշխատակիցներն ի՞նչ են անում: Ես էլ եմ մտածում՝ անտանգության աշխատակիցներով բարկադավորված վերակենդանացման բաժնում ի՞նչ խնդիր է լուծում հիվանդանոցի ղեկավարությունը և մինչև երբ...»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06