Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պոբեդան» դադարեցնում է դեպի Հայաստան չվերթները. պատճառը վառելանյութի թերլիցքավորումն է

691
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 15:00
«Պոբեդան» դադարեցնում է դեպի Հայաստան չվերթները. պատճառը վառելանյութի թերլիցքավորումն է

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի չվերթները, հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով ավիաընկերությունում իր աղբյուրին: Ըստ աղբյուրի՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորումն է:
«Վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է անում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով շտկել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, ու թերլիցքավորման պրակտիկան շարունակում է: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչև ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվարին դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է աղբյուրը:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկատվությունը:
Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:
«Պոբեդան» Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին: