Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

ԱՄՆ-ում սննդի փառատոնի ժամանակ կրակ բացած անձը սպանվել է

2672
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 15:50
ԱՄՆ-ում սննդի փառատոնի ժամանակ կրակ բացած անձը սպանվել է

ԱՄՆ-ի Սան Խոսե (Կալիֆորնիա) քաղաքի մոտ տեղի ունեցած սննդի Gilroy Garlic փառատոնի ժամանակ կրակ բացած անձը սպանվել է, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության պետ Սքոթ Սմիթի տարածած հաղորդագրությունը:
Նա նշել է, որ հրաձիգը մեկ այլ անձի հետ ներկա է եղել փառատոնին:
Ոստիկանապետը հավելել է, որ դեռևս երկրորդ կասկածյալի մասին տվյալներ չկան: Բացի այդ, անհայտ են նաև հանցագործության դրդապատճառները: