Հայաստանն Արցախին միացնող 150 կմ նոր ճանապարհ կկառուցվի
Հաջորդ տարի Հայաստանն Արցախին միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է ծրագրվում կառուցել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնել անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախի զարգացման համար: Պետք է այնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինեն»,- ասել է քարտուղարը: Նա նշել է, որ 2020 թվականին, նախնական քննարկումներով, նախատեսել են մինչև 150 կմ ճանապարհ կառուցել. «Կապանից մինչև Հադրութ ճանապարհն ենք քննարկում և ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կամփոփենք քննարկումները և կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այն»,-ասել է Գրիգորյանը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48