Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դա կբերի շղթայական թանկացումների». Դավիթ Խաժակյանը՝ աղբի գումարի այլընտրանքային գանձման մասին. «Հրապարակ»

213
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 09:25
«Դա կբերի շղթայական թանկացումների». Դավիթ Խաժակյանը՝ աղբի գումարի այլընտրանքային գանձման մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։

Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից՝ տեղյակ եմ, որ կա նախագիծ՝ աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»: Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետև ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»:

Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլինի։ «Կարծում եմ՝ դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե՞ կփակեն Իջևանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս։ «Չեմ բացառում։ Դա ենթադրում է ապրանքների թանկացում։ Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումներ կատարում»:

Մանրամասները՝ թերթի համարում: