Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
![]() Չինաստանում 13-ամյա տղան մի գիշերվա ընթացքում 2 ինքնաթիռ է փորձել փախցնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տղան գիշերը մտել է զբոսաշրջային բյուրոյի անգար, նստել փոքրիկ ինքնաթիռն ու հանելով կայանման վայրից՝ հարվածել ցանկապատին: Տեղի ունեցածի մասին բյուրոյին աշխատակիցներն իմացել են միայն առավոտյան: Դեռահասին ձերբակալել են: Բյուրոյի ինժեներներից մեկը հիշել է, որ դեպքի նախօրեին տղան հետևելիս է եղել, թե ինչպես են վերանորոգում ինքնաթիռի շարժիչը: Այդ մի քանի ժամն էլ նրան բավական է եղել հասկանալու համար՝ ինչպես ղեկավարել ինքնաթիռը: Ոստիկանությունում տղան խոսոտավանել է, որ իր հայրն ու 2 քույրերը չեն իմացել կատարվածի մասին: Ինքնաթիռների տերերը ընտանիքից պահանջել են 8000 յուան՝ վնասված մասերը վերականգնելու համար: Ընտանիքը կարողացել է վճարել միայն 2000-ը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52


