«Պետք է մանրազնին հասկանալ, թե ինչու է գյուղացին հրաժարվում գյուղատնտեսությունից». Վրույր Արծրունի
![]() Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի գյուղացին ապրի իր գյուղում և ծառ չկտրի, գյուղատնտեսությունը պետք է զարգանա, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, պետք է մանրազնին հասկանալ, թե ինչու է գյուղացին հրաժարվում գյուղատնտեսությունից՝ երևույթի թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական պատճառներն ուսումնասիրելով: Ապա ունենալ գյուղատնտեսության ապագայի տեսլական, թե ինչպիսի գյուղատնտեսություն ենք մենք պատկերացնում ՀՀ-ում, որն ունակ է նախ հարթել վերևում բացահայտված խնդիրները, բայց սրա համար էլ անհրաժեշտ է ունենալ Հայաստանի հստակ տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում ապագայում, և որն է գյուղատնտեության դերն ու տեղը այդ Հայաստանում: Իսկ իրավիճակային քայլերը, օրինակ, գյուղացուն պետական սուբսիդավորմամբ կով կամ գոմ տալը՝ առանց հասկանալու, թե ժամանակին գյուղացին ինչու է հրաժարվել իր կովից ու գոմից, որևէ արդյունք չեն տալու»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
