Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իրանի ուժային կառույցները հերքել են բրիտանական նավի անձնակազմին ձերբակալելու պնդումները

719
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 11:15
Իրանի ուժային կառույցները հերքել են բրիտանական նավի անձնակազմին ձերբակալելու պնդումները

Իրանցի զինվորականները չեն ձերբակալել բրիտանական Mesdar նավթատար նավի անձնակազմին, այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրները։

Պարբերականի զրուցակիցը ճշտել է, որ Իրանը կարճ ժամանակով կանգնեցրել է նավը, որպեսզի նախազգուշացնի անվտանգ նավագնացության և բնապահպանական նորմերի պահպանման անհրաժեշտության մասին: Դրանից հետո նավին թույլատրել են շարունակել երթևեկությունը։

Norbulk Shipping բեռնափոխադրող ընկերությունը հաստատել է, որ իրանական կողմը նախազգուշացում է տվել նավին և թույլատրել շարունակել ճանապարհը:

Ավելի վաղ մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե իրանցի զինվորականները բրիտանական և լիբերիական դրոշներով նավեր են ձերբակալել, և մտադիր են կառավարության նիստ հրավիրել՝ նավերը ազատագրելու ծրագիր մշակելու նպատակով: