Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ, որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞». Հայկ Մարտիրոսյան

289
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 22:40
«Ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ, որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության եթերում վարչապետը նստած գրեթե կես ժամ բացատրում ու գանգատվում է՝ Հրայր Թովմասյանի, Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմից՝ ըստ իր խոսքերի, գործված ապօրինություններից: Եթե այդպես է, ապա ինչու՞ է բողոքում: Այդ դեպքում ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ. որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞: Բա իր հռչակած Հեղափոխությո՞ւնը:

Նաև՝ հայտարարեց, որ դեմ է սահմանադրության «հաճախակի» փոփոխություններին: Նաև իր խոսքերից հասկացվում է, որ, ըստ էության, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով՝ չի ուզում այն փոխել: Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի սահմանադրությունն իրեն փաստացիորեն դուր է գալիս:

Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով և երկրի կարևորագույն շահերից մեկը՝ սահմանադրության փոփոխությունը մղում է հետին պլան՝ թողնելով անորոշ ապագային՝ թերևս իր պաշտոնավարման ավարտին, կամ հաջորդ վարչապետին:

Հեղափոխության դավաճանությունն այսուհետ պաշտոնապես փաստ է»: