«Իրանին ենթարկեցնելու ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը ձախողվել են». Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքի բնակչության առջև, հայտարարել է, որ Իրանի ենթակայության և Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվել են: Այդ մասին հայտնել Է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Նախագահի խոսքով՝ վերջին 14 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել, սակայն «անհաջողության է մատնվել բոլոր՝ սոցիալական, քաղաքական և իրավական տեսանկյուններից: Ըստ Հասան Ռոհանիի՝ Վաշինգտոնի կտրուկ գործողությունները Թեհրանի նկատմամբ տապալվում են: Իրանցի քաղաքական գործիչը նկատել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Տնօրենների խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներն այն մասին են վկայում, որ միջազգային հանրությունը, վրդովմունքով վերաբերվելով ամերիկյան հակաիրանյան քաղաքականության հանդեպ, համախմբվել է ընդդեմ ԱՄՆ-ի: «Սա Թեհրանի հերթական դիվանագիտական հաղթանակն է».-ամփոփել է Իրանի նախագահը։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24