Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում օլիմպիական խաղեր անցկացնելու մտադրություն ունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է մշակել ռազմավարական ծրագիր՝ Ուկրաինայում օլիմպիական խաղեր անցկացնելու համար: Այդ մասին նա հայտարարել է սպորտի և երիտասարդության նախարար Իգոր Ժդանովի և Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկայի հետ հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը: Վ. Զելենսկին նշել է, որ պատրաստ է առաջիկա ծրագրի իրականացման համար տրամադրել 3-4 տարի: «Պետք է հանձնարարություն տալ մեր՝ ներդրումներ փնտրող տղաներին, բյուջեին, որպեսզի ամեն տարի գումար հատկացնեն այն օբյեկտների համար, որոնք մեզ պետք են և որոնք հետո օգտագործվեն Օլիմպիադայի համար։ Պետք է գոնե փորձել հասնել դրան»,- ասել Է Վ. Զելենսկին։ Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան էլ իր հերթին ասել է, որ Ուկրաինան կարող է հավակնել և պայքարել 2030թ. կամ 2032թ. ձմեռային մրցումների անցկացման համար: Ս. Բուբկան առավել իրատեսական է համարել հաջորդ ձմեռային կամ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերից մեկի անցկացումը: Նշենք, որ մինչ այժմ Ուկրաինայի ոչ մի քաղաք չի դարձել ո՛չ օլիմպիական մայրաքաղաք և ո՛չ էլ դրա հավակնորդ: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24