Ավելի քան 29 մարդ է մահացել Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով
2943
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 10:05
![]() Հնդկական Ագրա քաղաքում ավելի քան 29 մարդ է մահացել մարդատար ավտոբուսի ջրանցք ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է India Today-ը։ Ըստ իրավապահ մարմինների հաղորդած նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով 15 մարդ տուժել է, որոնք հոսպիտալացվել են։ Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել մոտակա Բաղել Թար գյուղի բնակիչները։ Նրանք հասցրել են 20 տուժածի անվնաս դուրս բերել ջրի մեջ հայտնված ավտոբուսից։ Ավելի ուշ ժամանած ոստիկաններն արդեն ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։ Առավոտյան ժամը 4։30-ի սահմաններում վարորդը, ըստ երևույթին, կորցրել է ավտոբուսի վերահսկողությունը, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
