Իրկուտսկում ջրի մակարդակը ժամ առ ժամ բարձրանում է. կամուրջներն ու տները ջրի տակ են անցել
![]() ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տվյալներ է հայտնում Իրկուտսկ երկրամասում ջրերի վարարման հետևանքների մասին: Հիշեցնենք, որ Իրկուտսկում հունիսի 27-ից արտակարգ դրություն էր հայտարարվել: Գետերի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով երկրամասում մասամբ խափանված է տրանսպորտային ցանցը, Թուլունի կամուրջները ջրի տակ են անցել, փակվել է Կրասնոյարսկ-Իրկուտսկ ճանապարհը: Երկրամասի 10 սոցիալական նշանակության օբյեկտներում, 44 կմ ճանապարհ և 18 բնակեցված շրջաններում արդեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Տուժածներին տրամադրվել է 7 տոննա սննդամթերք և 4,5 տոննա ջուր: Ըստ տարածված հաղորդագրության՝ 3 շրջան շարունակում է մնալ մնալ ջրի տակ: 4130 բնակարան ևս անցել է ջրի տակ, այնտեղ բնակվում էին 9325 բնակիչ, որոնցից 2208-ը՝ երեխաներ: Նշվում է, որ ամենադժվար իրավիճակը Թուլունի շրջանում է, որտեղ ջրի տակ է անցել 143 փողոց, երկու կամուրջ և բնակելի օբյեկտներ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, ևս 9 մարդ անհետ կորած է: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
