Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թշնամի ասելով նկատի եմ ունեցել ոչ թե Ռուսաստանին, այլ Խորհրդային Միությանը». Ժոզեպ Բորել

1193
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 15:00
«Թշնամի ասելով նկատի եմ ունեցել ոչ թե Ռուսաստանին, այլ Խորհրդային Միությանը». Ժոզեպ Բորել

Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժոզեպ Բորելը բացատրություն է տվել Ռուսաստանի հասցեին հնչեցրած «հին թշնամի» արտահայտության վերաբերյալ: Նման բնորոշում էր նա կիրառել Periodiсo պարբերականի հետ զրույցում: Խոսելով Եվրոմիության առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին՝ Ժ. Բորելն ասել էր, թե Մոսկվան շարունակում է աշխարհում իր ներկայության մասին հայտարարել և վերածվում է վտանգի: Այդ արտահայտության համար իսպանացի դիվանագետը կանչվել էր ՌԴ ԱԳՆ: «Ես կարծում եմ, որ ռուսներն ինձ ճիշտ չեն հասկացել: Ես չեմ ասել, թե Ռուսաստանն Իսպանիայի թշնամին է, ես խոսել եմ Եվրոպայի մասին: Ասել եմ, որ Եվրոպան նկատում է, թե ինչպես է իր երբեմնի պաշտպան ԱՄՆ-ն դադարել սատարել իրեն, և թե ինչպես է կրկին ասպարեզում հայտնվում նրա նախկին մրցակիցը կամ թշնամին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ-ը»,-իսպանական պարբերականին հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը: