Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Սա չի նշանակում, որ մենք այս որոշմամբ ամբողջությամբ հաղթահարում ենք աղքատությունը». Գեմաֆին Գասպարյան

277
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 10:35
«Սա չի նշանակում, որ մենք այս որոշմամբ ամբողջությամբ հաղթահարում ենք աղքատությունը». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019-ի 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով մինիմալ սպառողական զամբյուղը 63,550 դրամ է, որպեսզի Հայաստանում միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը՝ «ՀՀ միջին ընտանիքի մոդել», լինի աղքատության բոլոր գծերից վերև՝ պետք է աշխատողն ստանա նվազագույնը 67,760 դրամ։ Հիմա մենք ասում ենք, որ մեր պետության մեջ աշխատող մարդը պիտի մինիմալ սպառողական զամբյուղից ավել ու աղքատության գծից վերև փող ստանա, սա այն նվազագույնն է, որ պետք է ստանա։
Հ․Գ․ Սա չի նշանակում, որ մենք այս որոշմամբ ամբողջությամբ հաղթահարում ենք աղքատությունը, սա չի նշանակում, որ մենք համարում ենք՝ 68,000 դրամ աշխատավարձը լավ ապրելու գրավական․ ոչ, ևս մեկ անգամ՝ ոչ»։