«Արցախում կատարվող ազատումներն ու նշանակումները տունտունիկ են հիշեցնում». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերանալով Արշավիր Ղարամյանի անձից՝ Արցախում կատարվող ազատումներն ու նշանակումներն այլևս տունտունիկ են հիշեցնում: Հիմա կարելի է Բելլա Լալայանին էլ վերանշանակել ԱԱԽ քարտուղարի սոցցանցային աշխուժակ, Վիտալի Բալասանյանին էլ նշանակել Արցախի վարչապետ, Գառնիկ Իսագուլայնին էլ տանել Մոսկվայում ԼՂ ներկայացուցչություն... Ժամանակ է՝ կանցնի, կգնա... Մեր վերաբերմունքը և ջանքերն Արցախի՝ որպես մեր հայրենիքի սուրբ հատված, չի փոխվելու, բայց այ արդեն տեղական վերնախավի նկատմամբ հաստատապես փոխվում է ու դեպի ոչ լավագույն ուղղությունը... Սա այլևս 98 թիվը չէ, որ միամիտները հավատան Արցախը չերեզ Երևան փրկելու հեքիաթներին (որ նման վերադասավորումներով հույսեր փայփայես, թե Երևանում մի օր «մերոնք կգան իշխանության»), ոչ 2016-ն է, որ ապրիլյան պատերազմը մութ մնա (ի վերջո, այլևս կա հետաքննող հանձնախումբ)... Ափսոս, որ Ստեփանակերտում ոմանք չեն հասկանում, թե որքան կարևոր է Երևանի հետ արժանապատիվ գործընկերությունն ու շարունակում են շախմատ խաղալ... Շատ ափսոս»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24