Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թալանել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը

384
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 22:40
Թալանել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեն Ազիզյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ:

Ն. Ազիզյանն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր է: