Անորոշ ու վտանգավոր հայտարարություն՝ Մինսկի խմբից. «168 ժամ»
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։ Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։ Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։ Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24