Խոշոր ավտովթար Հնդկաստանում․ 43 զոհերի մեծ մասը դպրոցահասակ երեխաներ են
4373
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 14:45
![]() Հնդկաստանի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգում ՃՏՊ-ի հետևանքով 43 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ևս 30-ն էլ վթարի հետևանքով տուժել են։ Նշվում է, որ ավտոբուսում ավտովթարի ժամանակ եղել է 73 մարդ՝ չնայած որ այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար։ Զոհերը հիմնականում դպրոցահասակ երեխաներ են եղել, որոնք դասերից հետո վերադառնում էին իրենց գյուղերը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում։ Տեղի իրավապահ մարմինները սկսել են իրականացնել հետաքննություն դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։ |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
