Ջրցան մեքենա, կրակոցներ․ Թբիլիսիում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. կա 50 տուժած
![]() Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գիշերն իրավիճակը ծայրաստիճան լարվել է։ Ոստիկանությունը փորձել է ցրել խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ։ Հնչել էին կրակոցներ, տասնյակ ցուցարարներ բերման էին ենթարկվել: Քաղաքացիները պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով էին դիմավորել՝ վանկարկելով, որ Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել էր դահլիճը: Ասամբլեային մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը: Իսկ ցույցերը սկսվել էին երեկոյան ժամը 7-ից: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու:
Տեսանյութերը՝ «Ալիք մեդիա»-ի |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
