Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը փորձ է անում հնարավոր ռազմական գործողությունների սկսման մեղքը բարդել Հայաստանի վրա». Կարեն Հովհաննիսյան

241
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 16:45
«Ադրբեջանը փորձ է անում հնարավոր ռազմական գործողությունների սկսման մեղքը բարդել Հայաստանի վրա». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը փորձ է անում հնարավոր ռազմական գործողությունների սկսման մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա: Զանգվածային լրատվամիջոցներով ակտիվ տարածում են կեղծ լուրեր Հայաստանի ռազմական հնարավոր հարձակման մասին, իսկ այսօր հասան գագաթնակետին: Նրանք ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ և մեջբերում Փաշինյանի այն խոսքը, որ դեռևս պատերազմը չի ավարտվել: Իսկապես Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն իրականությունից կտրվել է և գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ իրենք էլ են սկսել հավատալ իրենց իսկ հորինած ստերին»: