Արդյո՞ք պատժվել են օրինախախտ ոստիկանները
![]() MAMUL.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վ․ Օսիպյանին և պահանջել պարզաբանում հունիսի 17-ին հրապարակված հոդվածի վերաբերյալ: Հիշեցնենք՝ MAMUL.am-ը նկարահանում էր իրականացրել ոստիկանության շենքի դիմաց՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի առջև։ Տեսանյութերում երևում էր՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները բացահայտորեն խախտում երթևեկության կանոնները և մեքենաները վարում միակողմանի երթևեկությանը հակառակ ուղղությամբ։ Խմբագրությունն արձանագրել էր օրինախախտ ոստիկանների ավտոմեքենաների պետհամարանիշերը և հայտնել, որ հետամուտ է լինելու վերջինների՝ ծառայողական պատժի և տուգանքների արժանանալու գործընթացին։ Վ. Օսիպյանին ուղղված նամակում MAMUL.am-ը խնդրել է հետևյալ պարզաբանումները. 1. Խնդրում ենք ներկայացնել նշված աշխատակիցների անունները և զբաղեցրած պաշտոնները, 2. Պատժիչ ի՞նչ միջոցներ է կիրառվել ոստիկանության նշված աշխատակիցների կնատմամբ, 3. Արդյո՞ք կազմվել են խախտումների համապատասխան արձանագրություններ, 4. Եթե կիրառվել են պատժիչ և խախտման արձանագրություններ, խնդրում ենք ներկայացնել դրանց փաստաթղթային հաստատումները։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
