Ռուստամ Բադասյանը «Սորոսից» դրամաշնորհ չի ստացել. FIP
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը Բաց հասարակության հիմնադրամներից երբևէ դրամաշնորհ չի ստացել։ Այս մասին Փաստերի ստուգման հարթակին հայտնել են Բաց հասարակության հիմնադրամներից։ «ՎԵՏՕ» շարժումն արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջանառում է արդարադատության նախարարի պաշտոնում Ռուստամ Բադասյանի նշանակման մասին լուրեր՝ ներկայացնելով նրան որպես «սորոսական»։ Ըստ շարժման տարածած հայտարարությունների, Բադասյանը նշանակումն արդարադատության նախարարի պաշտոնում եղել է Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակից, որը հաճախ անվանում են «Սորոսի հիմնադրամ»։ «Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ հանձնվեց սորոսականներին, ինչը կանխատեսվել էր դեռևս օրեր առաջ»,- գրված է շարժման Ֆեյսբուքյան էջում։ Fip.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հայտնել է, որ Ռուստամ Բադասյանը երբևէ դրամաշնորհ չի ստացել իրենց հիմնադրամից։ Մինասյանը նաև հայտարարել է, որ անգամ չի ճանաչում նորանշանակ նախարարին։ Փաստերի ստուգման հարթակ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18