Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Նստացույց Ազգային ժողովի դիմաց

770
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 14:35
Նստացույց Ազգային ժողովի դիմաց

Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը՝ ընդդեմ Հարկային օրենսգրքում փոփոխությունների: Այս մասին նախաձեռնության անդամները տեղեկացրել են ֆեյսբուքյան իրենց էջում:

«Այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։ Կոչ ենք անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախաձեռնության անդամները նստացույց են անում՝ «ո՛չ համահարթեցմանը», «ո՛չ համահարթ սպասարկմանը» և այլ գրություններով պաստառներով: