«Սույն գործը պաշտպանական կողմից արհեստականորեն ձգձգելու միտում եմ տեսնում». ՀՀ գլխավոր դատախազ
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի սկզբում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ սույն գործը արհեստականորեն ձգձգելու միտում է տեսնում. «Դա որևէ կերպ չէր կարող վկայել այն հանգեցված դատավարական գործերի բովանդակությանը, որոնց վրա հենվելով՝ պաշտպանական կողմը Ձեր անկողմնակալ լինել-չլինելը հիմնավորեց: Ակնհայտ անհիմն է ներկայացված միջնորդությունը. իր փաստարկներով նույնիսկ չի համապատասխանում տվյալներին, և ևս մեկ անգամ կարևոր ընդգծում եմ անում. սա դիտարկում եմ, որպես պաշտպանական կողմից գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում: Նման շարունակությունը, կարծում եմ, որ կարժանանա դատարանի պատշաճ գնահատականին»,-ասաց Դավթյանը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18