Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ձեզ անվանեցի տականք, լակոտ, թափթփուկ». Վարդգես Գասպարին բաց նամակ է հղել

370
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 01:05
«Ձեզ անվանեցի տականք, լակոտ, թափթփուկ». Վարդգես Գասպարին բաց նամակ է հղել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ
ՀՀ Ոստիկանապետ՝ Վ.Օսիպյանին
ՀՀ ԱԺ Իմ Քայլը դաշինքի պատգամավորներին

Ս/թ մայիսի 15-ին Ավանի և Նոր Նորք վաչական շրջանի դատարանի շենքից մի քանի տասնյակ մետր հեռու վայրում, փողոցի մայթին դուք, ի դեմս ձեր ենթակաների, սահմանափակել եք իմ տեղաշարժվելու իրավունքը, հայտարարելով՝ իբր դա անում եք իմ անվտանգության նկատառումներով, որպեսզի ես չմոտենամ դատարանին, քանի որ դուք չեք կարող ապահովել իմ անվտանգությունը: Չնայած ես ձեր տեսախցիկի առջև հայտարարեցի, որ ինձ պետք չէ ձեր անվտանգությանն ու պաշտպանությունը, և փորձեցի առաջ շարժվել, դուք շարունակեցիք բռնել ձեռքերս և ինձ պահել տեղում՝ ըստ էության անհիմն, չպատճառաբանված սահմանափակելով իմ տեղաշարժի իրավունքը, որով դուք ակնհայտ գերազանցել եք ձեր լիազորությունները և թույլ տվել քրեականորեն պատժելի արարք, ինչին ես տվել եմ համապատասխան գնահատական ձեզ անվանելով «տականք, լակոտ, թափթփուկ»:
Այս ամենից հետո դուք, ինչպես և վարվել եք նախկին իշխանության օրոք, ճարպկորեն շրջանցել եք ձեր իսկ թույլ տված հանցավոր գործողությունները և վարչական դատարան ներկայացրել հայց՝ իբր ձեզ վիրավորելու համար:
Ի տեղեկություն ձեզ՝ ես հրաժարվելու եմ մասնակցել վարչական վարույթին… և ձեզ ու ձեր վաստակավոր ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի առջև եմ շպրտելու պահանջված գումարները մինչև կգա ձեզ պատասխանատվության ենթարկելու ժամանակը:
ՀԳ. Իմ Քայլը դաշինքի պատգամավորներ, ես գիտեմ, որ նաև ես եմ կրում պատասխանատվություն ոստիկանության անգիտության և մեղմ ասած ոչ պատշաճ վարքագծի համար, սակայն հուսով եմ, որ ես դրա միակ պատասխանատուն չեմ, և գոնե իմ չափ դուք էլ կրում պատասխանատվության»: