Ինչո՞ւ է Ռ․ Քոչարյանը դահլիճ մտնում փակ մուտքից․ դատախազը պարզաբանում պահանջեց
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի դահլիճ այլ մուտքից մտնելու հարցին։ «Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկու դատական նիստ է, Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ է մտնում փակ մուտքով: Պարզաբանում եմ ակնկալում, թե դա ինչի հիման վրա և ինչ նկատառումներից ելնելով է կատարվում: Կարծում եմ, դա չի ենթադրում շփում՝ գործը քննող դատավորի հետ»,- ասաց դատախազը։ Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն ի պատասխան նշեց, որ որևէ շփում չի եղել Քոչարյանի հետ։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ ՀՀ բոլոր նախագահները համապատասխան օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որի պայմաններում տեղաշարժվում են անվտանգության ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում նաև դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։ «Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ միանա մեր ինքնաբացարկին»,- ընդգծեց Օրբելյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին: Այսօր արդեն ինքնաբացարկի միջնորդությանը միացավ Յուրի Խաչատուրովի պաշտպանը։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54