Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ն, Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման, Իրանի մասնակցությունն «ապացուցող» տեսանյութ է հրապարակել

3108
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 11:00
ԱՄՆ-ն, Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման, Իրանի մասնակցությունն «ապացուցող» տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն հայտնել էինք, իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի տեղեկություն էին տարածել, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել նավթային 2 լցանավի վրա, ինչի հետևանքով պայթյուններ էին որոտացել:

ԱՄՆ-ն Իրանին էր մեղադրել հարձակում իրականացնելու մեջ:

Իրանն իր հերթին դա սադրանք էր որակել:

Reuters-ը, հղում կատարելով ամերիկացի զինվորականներին, միջադեպին Իրանի մասնակցությունն «ապացուցող» սև ու սպիտակ տեսանյութ է ներկայացրել, որտեղ հստակ ապացույցներ չեն երևում: