Օմանի ծոցում 2 լցանավ է գրոհի ենթարկվել. ԶԼՄ-ներ
![]() Իրանական Al-Alam հեռուստաալիքը հաղորդել է, որ Օմանի ծոցում՝ Իրանին ափամերձ հատվածում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ 2 տանկերներ (լցանավեր) վնասվել են: Լրատվամիջոցը չի որոշակիացրել, թե որն է եղել պայթյունի պատճառը: Միջադեպից հետո Reuters-ի հաղորդմամբ՝ անձնակազմի անդամները չեն տուժել, նրանց տարհանել են: Թայվանի CPC ընկերությունը հայտնել է, որ իրենց պատկանող Front Altair տանկերը տուժել է անծանոթ օբյեկտի հետ բախվելու հետևանքով, 2-րդ՝ Kokuka Courageous տանկերի էվակուացիայի մասին էլ հայտնել է BSM ընկերությունը: Bloomberg-ի հաղորդմամբ՝ տանկերների վնասվելու փաստը հաստատել են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: Ծովային տարածքի անվտանգության պատասխանատու բրիտանական կողմը ևս հաստատել է միջադեպը: Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Միջադեպից հետո նավթի գինը բարձրացել է 2,8%-ով՝ 61,65 դոլար՝ մեկ բարելի համար: Նկատենք, որ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև մայիսին. ԱՄԷ-ում 2 լցանավ էր այրվել: ԱՄԷ-ի իշխանությունները դա դիվերսիա էին համարել՝ չհստակեցնելով, թե ովքեր են դրա հետևում կանգնած: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին՝ հարձակում գործելու մեջ, և դա բացատրել էր նրանով, որ իրանական կողմն այդկերպ ցանկանում է միջազգային շուկայում բարձրացնել նավթի գինը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
