Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել». Իվետա Տոնոյան

868
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 11:00
«Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության՝ Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան հրկիզելու գործի շրջանակներում: