Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

1018
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 14:55
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան հրկիզելու գործի շրջանակներում:

Օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Այսօր-վաղը դա պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»: