Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բազմահազար ցուցարարների դեմ
![]() Հոնկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են. մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները: Խանութները, ձեռնարկություններն ու բանկերը փակ են. աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար: Բողոքողները պահանջում են Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմի հրաժարականը, ինչպես նաև վերանայում արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծում: Այդ մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը: Դրան մոտ կանգնած աղբուրների հաղորդմամբ՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների հանդեպ, սակայն դա ցույցի մասնակիցներին չի կանգնեցրել: Բողոքի մասնակցիները մտավախություն ունեն, որ օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի նրան, որ Չինաստանի արդարադատությանը կհանձնեն ոչ միայն Հոնկոնգում թաքնվող կոռումպացված չին պաշտոնյաններին, այլև պաշտոնական Պեկինի քաղաքականության հետ անհամաձայնություն ունեցող ակտիվիստներին: Նշենք, որ նման բողոքի ակցիաներ տեղի էին ունեցել նաև հունիսի 9-ին: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
