«Կարևոր հայտարարություն՝ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության թեմայով»․ Վարագ Սիսեռյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր հայտարարություն՝ «Շանսի֊Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, և կայացվել են կարևոր որոշումներ։ Մասնավորապես՝ • Հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։ • Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը: • Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։ • Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։ • Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը և այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո, և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։ • Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»։ |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48