Ռուսաստանը կենսաթոշակներ կվճարի ԵԱՏՄ անդամ երկրներից ներգաղթյալներին
Ռուսաստանը կսկսի կենսաթոշակներ վճարել ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին: Կենսաթոշակները ՌԴ-ն կվճարի նաև նրանց՝ հայրենիք վերադարձից հետո: Այդ մասին համապատասխան համաձայնագիրը պատրաստ է ստորագրության, փոխանցում է РБК-ն: Մինչ այս աշխատանքային միգրանտները փոխանցումներ էին կատարում այն երկրների Կենսաթոշակային ֆոնդերին, որտեղ աշխատում էին, սակայն մշտական բնակության վայր՝ հայրենիք վերադառնալիս կենսաթոշակ չէին ստանում: Ըստ դրա՝ կհաշվարկվի նաև այդ տարիների աշխատանքային ստաժը: Ենթադրվում է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ երկրները կստորագրեն և կվավերացնեն մինչև տարեվերջ: Այժմ այս ոլորտում գործում է քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992թ. համաձայնագիրը, ըստ որի՝ կենսաթոշակ նշանակում ու վճարում են այն երկրները, որոնք աշխատաքային ներգաղթյալների մշտական բնակության վայրն են համարվում: Իրավասուների մեկնաբանմամբ՝ դա հնարավորություն չի տալիս ապահովելու կենսաթոշակի ստացման իրավունքի իրացումը ողջ ծավալով: Փաստաթուղթը հնարավորություն կտա, որ ՌԴ-ն, մշտական բնակության վայր վերադառնալու դեպքում անգամ, նախկին միգրանտների կենսաթոշակն «արտահանի» ԵԱՏՄ անդամ այն երկիր, որի բնակիչն է քաղաքացին: Ըստ նախնական հաշվարկների՝ ՌԴ բյուջեի վրա բեռը կլինի մոտ 166 մլն ռուբլի: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18