Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 30 տարեկան
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդ, շարքային Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 30 տարեկան: 2014-ից Սասունը ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնել է Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ Սասուն Մկրտչյանը մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի Մարտակերտի ՊԲ 33651 պահպանման տակ գտնվող մարտական դիրքերում: Ապրիլի 1-ին, հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո, վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերն ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը։ Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ, որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18