««Արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ»․ Վահե Տեր-Մինասյան
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար... Եվ այսպես, սիրելի բարեկամներ «արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ։ Պարզվում է Հայաստանում կա էսպիսի մի շատ հետաքրքիր կառույց, որը կոչվում է ՀՀ Առողջապահական և աշխատաքի տեսչական մարմին։ Եվ արի ու տես, որ այս պետական կառույցը որոշել է իրեն վերագրել իրավասություններ, որոնք ի սկզբանե իրեն տրված չեն։ Ավելին իր կարևորությունն ու նշանակությունը, գուցե նաև իր ազդեցիկությունը բարձրացնելու ու ցուցադրելու համար որոշում է կայացրել ինձ տուգանել։ Կհարցնեք ինչի համար։ Կպատասխանեմ. նրա համար, որ փորձում ենք աջակցել մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացմանը, որ պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցնում, պետությանը հարկեր ենք մուծում, այդ միջոցների հաշվին պետությունը նման «տեսչություն» է պահում, որն էլ կոպտորեն խախտելով խոսքի ազատության սկզբունքներն ու գերազանցելով իր իրավասությունները ինձ փորձում է տուգանել։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06