Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

875
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 12:40
Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակի բավարարել Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Դատարանը Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը արձանագրել է որպես նրա իրավունքների խախտում՝ չպարտավորեցնելով վերացնել խախտումը, քանի որ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, այլ ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: