ՀՀ վարչապետի «պատանդների» եռյակը՝ ըստ Արմեն Աշոտյանի
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր խոսքով՝ «պաշտոնյաների այն թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին պատանդ են դարձել»: «Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ՝ Կառավարության ներկայիս գիտակից անդամները: Օրինակ՝ ինձ համար թոփ եռյակը, որ վարչապետի ձեռքը պատանդ են դարձել՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը: Այս մարդիկ թոփ պատանդներն են, որ ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ Փաշինյանի հերթական, մեղմ ասած, անհաջող հայտարարությունները»,- ասաց Աշոտյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ի դիմադրողականությունն իջել է արտաքին քաղաքականության ոլորոտում. «Մեր իշխանություններն իրենց քարոզչական ողջ հնարքները գործադրելով՝ փորձում են հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից արցախյան հարցում, բանակցություններում: Նա վախենում է պատերազմից (և լավ է անում ու ճիշտ է անում), որովհետև որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ՝ նա քայլեր չի ձեռնարկում, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00