Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ախալքալաքում լկտիացած ոստիկաններից մեկը զենք է պարզել կանանցից մեկի գլխին»․ Արմեն Ավետիսյան

1063
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 10:35
«Ախալքալաքում լկտիացած ոստիկաններից մեկը զենք է պարզել կանանցից մեկի գլխին»․ Արմեն Ավետիսյան

«Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ ոստիկանական տեռոր:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա:

Լկտիացած ոստիկաններից մեկը, նույնիսկ, զենք է պարզել կանանցից մեկի գլխին:
Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական, և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»։