Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Վենեսուելան հրաժարվել է ռուսական նոր զենքից

903
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 15:35
Վենեսուելան հրաժարվել է ռուսական նոր զենքից

Վենեսուելայի փոխնախագահ Տարեկ Էլ-Այսամին հայտարարել է, որ վենեսուելական կողմը ռուսական նոր զենքի կարիք չի զգում, հայտնում է РИА «Новости»-ն: Նրա խոսքով՝ Վենեսուելային պետք չէ նաև նոր վարկ ՌԴ-ից. «Այս պահին մենք աշխատում ենք պաշտպանական համակարգերի ամրապնդման ուղղությամբ»:

Ավելի վաղ նշվում էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է ՌԴ-ից ձեռք բերել ժամանակակից սպառազինություն: