Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արդար քննությունը պետք է պարզի, թե Բ․ Սահակյանն ինչ դերակատարություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ»․ Տ․ Գրիգորյան

1072
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 13:35
«Արդար քննությունը պետք է պարզի, թե Բ․ Սահակյանն ինչ դերակատարություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ»․ Տ․ Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդար քննությունը պետք է պարզի, թե Բակո Սահակյանը ինչ դերակատարություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, երբ Արցախից հարյուրավոր զինվորականներ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ էին ուղարկվել Երևան։
Արդար քննությունը պետք է պարզի, թե Բակո Սահակյանը ինչ դերակատարություն է ունեցել բերձորյան դեպքերի ժամանակ, երբ ԼՂՀ, ԱԱԾ ու ոստիկանության աշխատակիցները ՀՀ դրոշներով ծեծում էին Իգոր Մուրադյանին ու մյուսներին։
Արդար քննությունը պետք է պարզի, թե Բակո Սահակյանը ինչ դերակատարություն է ունեցել Հայկ Խանումյանի առևանգման ու դաժան ծեծի ժամանակ, երբ երկու ամիս հետո այդ գործով ձերբակալվածները համաներմամբ ազատ էին արձակվել։
Արդար քննությունը պետք է պարզի, թե Բակո Սահակյանը ինչ դերակատարություն է ունեցել վերջին տասնամյակում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների մեջ։
Արդար քննությունը պետք է պարզի 2017 թվականին տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջման բոլոր հանգամանքները։

To be continued ...»։